Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Միջողնաշարային ճողվածքը եւ դրա առաջացման պատճառները

Միջողնաշարային ճողվածքը եւ դրա առաջացման պատճառները

Ողնաշարի օստեոխոնդրոզի ամենածանր ձեւը միջողնաշարային դիսկերի ճողվածքն է: Այս դեպքում զարգանում է ցավի այնպիսի ախտանիշ, որը կարող է հանգեցնել նույնիսկ պարեզի կամ ներքին վերջույթների պարալիզման, զգայունության խանգարման, կոնքի շրջանում գտնվող օրգանների աշխատանքի խանգարման եւ այլն: Նման հիվանդների մոտ 20 տոկոսի մոտ զգացվում է վիրահատական միջամտության կարիք:

 

Հիվանդությունն առաջանում է միջողնաշարային դիսկի կտրվելու արդյունքում: Այս հիվանդությամբ տառապողների մոտ ուժեղ ցավեր են լինում, եւ որպես կանոն՝ դրանք առաջանում են պատանի տսրիքում` ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, աշխատավայրում անընդհատ անհարմար դիրքով նստելուց, կամ անհարմար անկողնում քնելուց: Այս հիվանդությանը նաեւ բնորոշ են գոտկատեղի մասում առաջացող կտրուկ ցավերը:

 

Առանձնացվում է հիվանդության զարգացման 2 էտապ:

 

Առաջին էտապում գոտկատեղի մասում առաջանում է ցավ, որը խոսում է դեգեներատիվ-դիստրոֆիկական պրոցեսի մասին: Այս փոփոխությունների արդյունքում թուլանում է ողնաշարի ճկունությունը: Խանգարվում է արյան շրջանառությունը եւ սկսում տեղային հյուսվածքների այտուցում:

 

Իսկ երկրորդ էտապում ցավի սինդրոմի բնույթը փոխվում է: Սկսվում է խախտվել նաեւ այլ օրգանների աշխատանքը:

 

Սովորաբար միջին ծանրության ցավերի ժամանակ հիվանդին խորհուրդ է տրվում անկողնային ռեժիմ` գոնե 2-3 շաբաթ եւ ցավազրկող պրեպարատներ: Բայց երբ անկողնային ռեժիմն ու շատ դեղերի գործածումը օգուտ չեն տալիս, ուրեմն պետք է դիմել բուժական մարմնամարզության օգնությանը, իսկ եթե դա էլ չի օգնում, անպայման պետք է դիմել վիրահատական միջամտության օգնությանը:

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. vsezdorovo.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ